Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հատուկ հյուրերն են Արմեն Հյուսնունցը և Վահագն Հայրապետյանը

Հատուկ հյուրերն են Արմեն Հյուսնունցը և Վահագն Հայրապետյանը
09.11.2015 | 17:30

Նոյեմբերի 9-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյանե մեծ համերգասրահում, իսկ նոյեմբերի 10-ին, ժամը 2100-ին, «Մեցցոյումե, ռուսական ջազային արվեստին հայ հանդիսատեսը կծանոթանա երիտասարդ, բայց արդեն ճանաչված շեփորահար, ջազմեն Վադիմ Էյլենկրիգի և իր բենդի կատարումների շնորհիվ։ Բենդի կազմում հանդես կգան Դմիտրի Մոսպանը (սաքսոֆոն), Իվան Ֆարմակովսկին (դաշնամուր), Արմեն Մկրտչյանը (բաս կիթառ) և Սաշա Մաշինը (հարվածայիններ): Համերգի հատուկ հյուրերն են Արմեն Հյուսնունցը և Վահագն Հայրապետյանը: Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանը միտված այս համերգներն անցկաcվում են 2015-ի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ